1 սեպտեմբերի 2011 - 18:31 AMT
Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Ղարաբաղ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կմասնացի ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայր Աթոռից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: