Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ արտերկրի ԶԼՄ-ները ճանաչում են Արցախի Հանրապետությունը

Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ արտերկրի ԶԼՄ-ները ճանաչում են Արցախի Հանրապետությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունը «քննում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա»-յում տեղակայված տեղեկատվությունը», որտեղ Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես անկախ պետություն: Այդ մասին 1news.az-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

«Արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը կարգադրել է տեղեկացնել «Նեզավիսիմայա գազետա»-յի խմբագրությանը հրապարակման առթիվ ադրբեջանական կողմի դժգոհության մասին»,- հայտնել է Աբդուլլաևը:

Սեպտեմբերի 1-ին «Նեզավիսիմայա գազետա»-յում հրապարակվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը: Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով, բացի պետության անվանումից, հարցազրույցում կա նաև այլ տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը:

Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---