Արցախը տոնում է անկախության 20-ամյակը

Արցախը տոնում է անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության 20-ամյակը: Տոնի առիթով Ստեփանակերտ են ժամանելու հյուրեր ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից: Տոնական միջոցառումների ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքում տեղի կունենա մեծ համերգ հայկական էստրադայի և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Միջոցառումներին կմասնակցեն արցախյան պատերազմի վետերաններ, մարզիկներ, մշակույթի գործիչներ:

1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը:

Արցախի Հանրապետություն
10  Արցախը երկնքից
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---