2 սեպտեմբերի 2011 - 14:53 AMT
Թուրքիայում կտեղակայվեն եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգեր

Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ, գրում է թուրքական Hurriyet-ը: ՀՀՊ համակարգի տեղակայման մասին որոշումն ընդունվել է անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ համաժողում, հաղորդում է թերթը: Ավելին, Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է ռադարի տեղակայմանը, նշել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:

Եվրոպական ՀՀՊ համակարգերի ստեղծման առաջին փուլում, որը պլանի համաձայն, պետք է ավարտվի այս տարի, նախատեսում է Եվրոպայում իրենց արդյունավետությունն ապացուցած ՀՀՊ համակարգերի տեղադրում, ներառյալ ծովային տեղակայման Aegis համակարգերը: Ռադարի և հրթիռների բռնագրավման համակարգերի տեղակայումը թույլ կտա արտացոլել Եվրոպայում բալիստիկ հրթիռային սպառնալիքները:

Երկրորդ փուլն ավարտվելու է 2015-ին, երրորդ փուլը պետք է ավարտվի 2018-ին, որը նախատեսում է մշակում, թեստավորում և կատարելագործված SM-3 տեղակայում:

ՀՀՊ համակարգի ստեղծման չորրորդ փուլը նախատեսվում է ավարտել 2020-ին: Այն ենթադրում է SM-3 տեղակայում միջին և հեռավոր շառավիղով հրթիռային սպառնալիքներին ավելի լավ հակազդելու համար: