ԵԽԽՎ կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը

ԵԽԽՎ կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք նիստում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ակսել Ֆիշերը եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում հուլիսի 19-21-ը: Այցի շրջանակներում համազեկուցողը հանդիպումներ է ունեցել ղեկավարության ու ընդդիմության հետ:

Ֆիշերը կարևորել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական գործընթացների համար: «Ընտրազանգվածը Հայաստանում պետք է վստահի ընտրական գործընթացներին: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել վստահությունը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---