2 սեպտեմբերի 2011 - 15:41 AMT
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը պարգեւատրվել է Արցախի Երախտագիտության մեդալով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու համար պարգեւատրել է Երախտագիտության մեդալով

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում աշխատում է 2004թ.-ից: 2009թ.մայիսից նա զբաղեցնում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: