2 սեպտեմբերի 2011 - 16:07 AMT
ՀԿԵ-ն հաղորդում է. Ուղևորահոսքի ավելացման հետ կապված կնշանակվի Սևան-Ալմաստ-Ծովագյուղ էլեկտրագնացքը

Սեպտեմբերի 3-ին, 4-ին, 10-ին և 11-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության №6530/6531/6532/6533 էլեկտրագնացքը գործելու է Սևան-Ալմաստ-Ծովագյուղ չվերթով: Նման որոշումը պայմանավորված է ուղևորափոխադրումների ծավալի աճով և ուղղված է ներհանրապետական ուղևորափոխադրումների օպտիմալացմանը:

Էլեկտրագնացքը գործում է Սևան-Ալմաստ-Սևան չվերթով սեպտեմբերի 1-ից, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: