2 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 368.46 դրամ

Սեպտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,85 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370 դրամ:

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.46 դրամ` սեպտեմբերի 1-ի համեմատ ավելանալով 0.96 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524.65 դրամ` նվազելով 0.80 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.69 դրամ` ավելանալով 0.01 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: