2 սեպտեմբերի 2011 - 17:08 AMT
Սեպտեմբերի 4-ին կանջատվեն Հանրապետության հրապարակի շատրվանները

Գեղարվեստական նորովի ձևավորման և արդիականացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, սեպտեմբերի 4-ից ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոր լուծումներով հագեցած շատրվանները կգործարկվեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին: