2 սեպտեմբերի 2011 - 17:14 AMT
Քադաֆին Լիբիայի մայրաքաղաքը տեղափոխել է Տրիպոլիից Սիրտ

Լիբիայի ժողովրդին ուղղված իր ուղերձում գնդապետ Մուամար Քադաֆին հայտարարել է, որ տեղափոխում է Լիբիայի մայրաքաղաքը Տրիպոլիից Սիրտ, հաղորդում է CNN-ը: «Մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի, նրանք չեն կարող երկար դիմակայել»,-հայտարարել է գնդապետը:

Բենգազիում ապստամբները փետրվարի 27-ին ձևավորեցին Անցումային ազգային խորհուրդ, որն իրեն հռչակեց երկրի միակ օրինական իշխանությունը: Շուրջ 45 երկիր, այդ թվում ԱՄՆ-ն, ապօրինի ճանաչեցին Քադաֆիի ռեժիմը և ճանաչեցին խորհրդի իշխանությունը: Ապստամբները ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ օգոստոսի 22-ին գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը, ինչպես նաև Քադաֆիի նստավայրը: Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ՝ նրա համար 1,7 մլն դոլար գլխագին է նշանակվել: