2 սեպտեմբերի 2011 - 19:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախում մեկնարկել են անկախությանը նվիրված տոնական միջոցառումները

Այսօր Արցախի անկախության 20 ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են մի շարք տոնական միջոցառումներ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այս պահին Ստեփանակերտի կենտրոնում՝ Սիրահարների արահետում ցուցադրված է բաց վերնսիաժ, նվագում է փողային նվագախումբը, ինչպես նաև տոնական միջոցառումների մասնակիցների համար քաղցրավենիքների հյուրասիրություն է անցկացվում: Արցախցի երիտասարդների հագին կարելի է նկատել «Լոխ լավ ա» գրությամբ տոնական շապիկներ:

Իսկ Ստեփանակերտի մարզադաշտում երեկոյան կսկսվի տոնական համերգ հայ էստրադային երգիչների՝ Շուշան Պետրոսյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, Անդրեի, Արամեի և այլոց մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի տոնական հրավառությամբ և երեկոյան դիսկոտեկով: Տոնական միջոցառումենրին մասնակցոըմ են հյուրեր է սպասում ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, չնայած, որ այս տարի տոնի առթիվ երկրում ռազմաշքերթ չի լինելու, նախատեսվում է այլ լայնամասշտաբ միջոցառումներ անցկացնել:

ՖՈՏՈՇԱՐՔ