Գարեգին Երկրորդը շնորհավորել է արցախցիներին անկախության 20-ամյակի կապակցությամբ

Գարեգին Երկրորդը շնորհավորել է արցախցիներին անկախության 20-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

«1988 թ. Արցախը արտահայտեց իր ազատ հողում ազատ ապրելու կամքը մեր ժողովրդի: Արցախյան պայքարով զարթնեց ու ամրապնդվեց հաղթանակելու և իր նոր կյանքը կառուցելու մեր ժողովրդի հավատը»,- իր խոսքում նշել է Վեհափառը։ Անցած 20 տարիները, կաթողիկոսի խոսքով, վկայել են, որ ազգի ուժն ու կարողությունը նրա հոգևոր զորության, նրա զավակների միասնականության մեջ է. «Միաբանության ու եղբայրսիրության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները, սիրելիներ, մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին` ուժ և մտքին իմաստություն։Աղոթք ենք բարձրացնում, որ Ամենակարող Աստված խաղաղ պահի մեր Հայրենիքը և համայն մեր ժողովրդին, Իր Աջի հովանու ներքո առաջնորդի մեզ` հաջողությամբ պսակելու մեր հույսերը` ի սեր մեր երկրի և մեր ժողովրդի պայծառ գալիքի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---