Տրանսպորտի և կապի նախարարությունը հրապարակել է երեք պայմանագրերի կատարման հաշվետվությունները

Տրանսպորտի և կապի նախարարությունը հրապարակել է երեք պայմանագրերի կատարման հաշվետվությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարությունը հրապարակել է հունիս-հուլիս ամիսներին կնքած երեք պայմանագրերի տվյալներ` մոտ 1,5 մլրդ ընդհանուր արժողությամբ։ ՏԿՆ «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև Համաշխարհային Բանկի կենսական նշանակության բարելավման ծրագրի շրջանակներում 2011 թվականի հուլիսի 19-ին կնքված 740300009 ՀՀ դրամ առժողությամբ պայամանագրի համաձայն հիմանարոգվելու են Գյումրի-Ախուրյան և Բասեն-Հովիտ ավտոճանապարհների հատվածները։ 2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ նշված պայմանագրով իրականացվել են 111 մլն դրամի աշխատանքներ։

Հաջորդ պայմանագիրը ՏԿՆ «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև է` ՀՀ 2011թ. պետական բյուջեի ծրագրի շրջանակներում՝ 157,3 մլն դրամ արժողությամբ։ Համաձայն այս պայմանագրի հիմնանարոգվելու է Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի մի հատվածը։ 2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ նշված պայմանագրով իրականացվել են 100,6 մլն դրամի աշխատանքներ։ Երրորդ պայմանագիրը ՏԿՆ «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ը կնքել է «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ` 421,63 մլն դրամ, ըստ որի հիմնանարոգվելու է Հորս ավտոճանապարհը։ 2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ նշված պայմանագրով իրականացվել են 75,9 մլն դրամի աշխատանքներ։

Երեք դեպքերում էլ աշխատանքները կատարվում են համաձայն հաստատված ժամանակացույցի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---