Քննարկվել են մարդահամարի նախապատրաստական աշխատանքները

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՏԿՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ամեն ինչ արվում է միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Գևորգյանը գործընթացում ներգրավված բոլոր կառույցների ներկայացուցիչներին հորդորել է պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով կազմակերպել միջոցառումը, ինչպես նաև աջակցել իրազեկման աշխատանքներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին գործընթացին օժանդակելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---