«Խոսքի իրավունքը» մտահոգված է. Վիքիփեդիայում չկա Արցախի անկախության օրվա մասին տեղեկատվություն

«Խոսքի իրավունքը» մտահոգված է. Վիքիփեդիայում չկա Արցախի անկախության օրվա մասին տեղեկատվություն

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը շնորհավորել է համայն հայությանը Արցախի անկախության օրվա առթիվ: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախում այս քսան տարիները եղել են ահռելի ձեռքբերումների տարիներ: Կայացել են բազմաթիվ պետական ինստիտուտներ, ամրապնդվել և զարգացել են դեմոկրատական արժեքները:

«Մեր իշխանավորները սիրում են հպարտանալ նրանով, որ Արցախի ընտրությունները շատ ավելի են համապատասխանում ժողովրդավարական չափորոշիչներին, քան հարևան Ադրբեջանում, որը միջազգայնորեն ճանաչված պետություն է: Եզակի դեպքերից է, որ համաձայնում ենք նրանց պնդումներին: Չենք ուզում կրկնվել, բայց նշենք, որ այսօր քիչ են այդ մասին տեղեկատվության տարածմանը նպաստող աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միավորումը գրում է, որ վիքիփեդիա կայքի սեպտեմբերի 2-ի իրադարձությունների բաժնում չկա Արցախի անկախության մասին տեղեկատվություն. «Սա, իհարկե, մեր միակ բացթողումը չէ, բայց այն թերություններից է, որի շուրջ խորհելու փոխարեն ավելի հեշտ է գործել: Դա այնքան էլ թանկ բան չէ, և չի պահանջում ռազմական բյուջեյի տասնապատկում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---