3 սեպտեմբերի 2011 - 09:32 AMT
ԿԱՐԾԻՔ
Աղանդավորները սկսել են կրթված երիտասարդների որսը

Աղանդավորները անցնում են բոլոր չափերն ու սահմանները։ Այն աստիճանի են լկտիացել, որ օրը ցերեկով համարձակվում են մտնել Երևանի պետական համալսարան ու ուսանողներին բաժանել իրենց թռուցիկները։ Այդ գառի դիմակներով գայլերը հիմա էլ տարածում են գրություններ՝ նշելով, թե դեմ են աղանդներին և հրավիրում են իրենց հավաքներին մասնակցելու։ «Հրավիրում ենք կյանքի ու կրոնի մասին երիտասարդական քննարկումներին մասնակցելու»,- գրում են նրանք։ Այնինչ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ քահանաները բազմիցս կրկնում են, որ դուրս չեն գալիս և ոչ մեկին չեն համոզում գնալ պատարագի։ Հայ Առաքելական Եկեղեցին բաց է, սպասում ու գրկաբաց ընդունում է բոլորին, սակայն դռնեդուռ չի ընկնում, հոգևորսությամբ չի զբաղվում։

Աղանդավորներն այլևս չեն բավարարվում խեղճուկրակներին, աղքատներին ու հալածվածներին իրենց շարքերը քաշելով։ Այժմ նրանք որոշել են իրենց ճիրանները գցել կրթված երիտասարդներին։ Ինչ խոսք՝ հեռատես քայլ է. ապագան երիտասարդներին է, իսկ եթե նրանց մտահաղացումը հաջողությամբ իրագործվի՝ ապագան կլինի աղանդավորներինը...

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News