ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թուրքիային ու Իսրայելին բարելավել հարաբերությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թուրքիային ու Իսրայելին բարելավել հարաբերությունները

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիային ու Իսրայելին բարելավել հարաբերությունները և ընդունել Պալմերի զեկույցում առաջարկված լուծումները: Նա նշել է, որ երկու երկրները շատ կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանում: «Հարաբերությունների կարգավորումը կարևոր է Մերձավոր Արևելքում իրավիճակի տեսակետից»,-հայտարարել է նա Կանբերայում մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Թուրքական իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, ետ են կանչել դեսպանին և պերսոնա նոն գրատա են հայտարարել Թուրքիայում Իսրայելի դեսպանին: Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հուսով է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն, ներողություւն չի խնդրելու:

ՄԱԿ-ի զեկույցի պատճենը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին The New York Times-ում: Հանձնաժողովը եզրակացության է եկել, որ հրեաները զենք են կիրառել նավի վրա ինքնապաշտպանության նպատակով: Զեկույցը քննադատում է դեպի Գազա տորմիղի ուղևորության կազմակերպիչներին, անպատասխանատու համարելով նրանց վարքագիծը: Սակայան, միևնույն ժամանակ, ըստ հաշվետվության, Իսրայելի հատուկ նշանակության մարտիկները անհամաչափ ուժ են կիրառել:

Թուրքիայի ԱԳՆ դեմ է նման մեղմ ձևակերպմանը և ներղություն է պահանջում է Իսրայելից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---