ՆԱՏՕ-ն որոշել է վերահսկողություն սահմանել լիբիացի ապստամբների զենքի նկատմամբ

ՆԱՏՕ-ն որոշել է վերահսկողություն սահմանել լիբիացի ապստամբների զենքի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ երկրները պահանջում են Լիբիայի Անցումային ազգային խորհրդից վերահսկողություն սահմանել զենքի նկատմամբ, որը կուտակվել է երկրում Մուամար Քադաֆիի ռեժիմի հետ պայքարի արդյունքում: Արևմտյան պետությունները զգուշանում են տարածաշրջանում այլ հարյուրավոր դյուրակիր հրթիռների և հրաձգային զենքի տարածումից, գրում է Guardian-ը:

ՆԱՏՕ-ն տեղեկություններ ունի, որ արդեն սկսվել է մարտական միավորների առևտուրը. որոշ աֆրիկյան վարձկաններ, որոնք պայքարել են գնդապետ Մուամար Քադաֆիի համար, տուն են վերադառնում զենքով բեռնված:

Ինչպես ենթադրվում է, մաքսանենգային զենքի դեմ պայքարին մասնակցելու են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---