3 սեպտեմբերի 2011 - 18:22 AMT
Վաշինգտոնում տեղի կունենա «Հարավային Կովկասի 20-ամյա անկախությունը, ձեռքբերումները և մարտահրավերները» համաժողովը

Վաշինգտոնում` CSIS միջազգային հետազոտությունների ռազմավարական կենտրոնում, սեպտեմբերի 15-ին տեղի կունենա «Հարավային Կովկասի 20-ամյա անկախությունը, ձեռքբերումները և մարտահրավերները» համաժողովը, հաղորդում է կազմակերպության կայքը: Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, Trend-ի Փորձագիտական խմբի անդամ, Ջոն Հոպկինսի համալսարանի Միջին Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը, CSIS փորձագետներ Յանուշ Բուգայսկին, Էնդի Կաչինսը, Մամուկա Ծերեթելին և այլն: