Wikileaks. Երևանի երթուղիների մեծ մասը պատկանում է քաղաքական գործիչներին ու գործարարներին

Wikileaks. Երևանի երթուղիների մեծ մասը պատկանում է քաղաքական գործիչներին ու գործարարներին

PanARMENIAN.Net - 2004թ. հունվարի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրությունում անդրադարձել է հասարակական տրանսպորտի վիճակին։ Wikileaks կայքը հրապարակել է նրա նամակը, որում նշվում է, թե մի քանի տարիների ընթացքում հասարակական տրանսպորտի վիճակը կտրուկ վատթարացել է։ Պատճառը, ըստ դեսպանի, ինչպես միջոցների բացակայությունն է, այնպես էլ կառավարության ուշադրության պակասը։

Նա նշում է, որ Երևանի հասարակական տրանսպորտի շարժակազմը կազմում են 2500 միկրոավտոբուսները, 20 ավտոբուսները, միագիծ 10կմ երկարությամբ մետրոն ու տրոլեյբուսները։ Սակայն տյոլեյբուսներն ու մետրոն աստիճանաբար դուրս են մղվում, քանի որ էլեկտրոէներգիան թանկ է։

Դեսպանն անդրադառնում է երթուղայինների համատարած գազով աշխատելուն ու նշում, որ համակարգը ծայրահեղ խոցելի կդառնա, եթե դադարեցվի գազամատակարարումը։

Ինչպես հաղորդում է Wikileaks-ը, հասարակական տրանսպորտի երթուղիների մեծամասնությունը պատկանում է քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին ու հաջողակ գործարարներին։ Դա, դեսպանի խոսքերով, շահավետ բիզնես է, քանի որ նվազագույն ներդրումներ է պահանջում, իսկ վարորդների աշխատավարձը շատ ցածր է։ Նշվում է, որ համակարգի անվտանգության մեծացման համար երբեմն արվում են որոշակի քայլեր, սակայն դրանք շատ քիչ են ու գրեթե ապարդյուն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---