WikiLeaks. Վարդան Օսկանյանը միշտ անհրաժեշտություն է համարել Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելը

WikiLeaks. Վարդան Օսկանյանը միշտ անհրաժեշտություն է համարել Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելը

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է 2010-ի փետրվարի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը` ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մասին:

Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը կարգավորելու համար: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերություններն անհնար են մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Օսկանյանը նաև իր զարմանքն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեթոդի վերաբերյալ. «Նա դա այնքան հրապարակային արեց, միաժամանակ, չպատրաստվելով հասարակության բացասական արձագանքին»: Բացի դրանից, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները լուծման ենթակա ավելի առաջնային հարց ունեն` հասարակության և սփյուռքի հետ երկխոսություն սկսելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ձևավորի Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Սարգսյանը պետք է համոզի հասարակությանը, որ հակամարտության լուծման ընթացքում ԼՂՀ որոշ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին»:

Պատասխանելով Յովանովիչի հարցին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ` Օսկանյանը նշել է, որ Թուրքիան պետք է առաջինը քայլ կատարի այդ ուղղությամբ: Միաժամանակ, նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ հարաբերությունների հաստատումը պետք է սկսվի մեդիա ոլորտում կապեր հաստատելուց կամ քաղաքացիական հասարակության մակարդակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---