Եթե չլինեին Արձանագրությունները, Հայաստանի նախագահը կհամաձայնվեր 5 շրջանները հանձնել Ադրբեջանին

Եթե չլինեին Արձանագրությունները, Հայաստանի նախագահը կհամաձայնվեր 5 շրջանները հանձնել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը (2010թ. փետրվարի 25) ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում Օսկանյանը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վատթարացման մասին: «Ադրբեջանի նախագահի ռազմական հռետորությունը չի կարող նպաստել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը: Նրանք ճնշում են Հայաստանին երկու կողմից»,- ասել է նա:

Որպես հիմնավորում Օսկանյանը բերել է բանակցային գործընթացի վատթարացման երկու պատճառներ. առաջին հերթին, մարդիկ կորցնում են բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ հավատը, երկրորդ, ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում խախտվում է հօգուտ Ադրբեջանի:

Օսկանյանը նաև նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները խոչընդոտում են Ղարաբաղի շուրջ համաձայնության ձևավորմանը: Միաժամանակ նա նշել է, որ եթե չլինեին Արձանագրությունները, ապա Սերժ Սարգսյանը կհամաձայնվեր հանձնել ԼՂՀ 5 շրջաններն Ադրբեջանին` հետագա մանևրի համար պահպանելով 2 շրջանը: Սակայն, Օսկանյանի խոսքով, բանակցությունների այս փուլում այդ քայլը Հայաստանի համար կլիներ «քաղաքական ինքնասպանություն», քանի որ կարող էր գնահատվել որպես Հայ-թուրքական արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության մասին կետի գոյության ապացույց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---