ԵՄ-ն բանակցություններ կսկսի Վրաստանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին

ԵՄ-ն բանակցություններ կսկսի Վրաստանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են սատարել Վրաստանի և Մոլդովայի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցությունների մեկնարկին: Այդ հարցը քննարկվել է լեհական Սոպոտում սեպտեմբերի 3-4 կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը:

Առևտրի ազատ գոտու ստեղծումը ենթադրում է պայմանավորվածություն կողմերի միջև համապարփակ գոտու ստեղծման մասին: Նախորդ հանդիպումն այդ թեմայի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև տեղի է ունեցել մայիսի 25-ին:

Առևտրի ազատ գոտիների ստեղծումը նախատեսվում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում ասոցացման մասին համաձայնագրով:

Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ԵՄ դիրքորոշումը Լիբիայի ու Սիրիայի վերաբերյալ, ինչպես նաև Բելառուսում քաղբանտարկյալների հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---