Գուրգեն Եղիազարյան. Արդար խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը նոր խորհրդարանում կունենա 80-90 տեղ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ արդար խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը նոր խորհրդարանում կունենա 80-90 տեղ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում Գուրգեն Եղիազարյանը. «Եթե ընտրությունների ժամանակ «նկարիչներ» չբերեն, որոնք թվեր կնկարեն, մեր վստահված անձինք չառևանգնվեն ընտրատեղամասերից, եթե ընտրություններին չմասնակցեն մահացած կամ երկիրը լքած մարդիկ, և ընթանան նորմալ, արդար ընտրություններ, ապա նոր խորհրդարանում մենք կունենանք 80-90 տեղ»: Նրա խոսքով, ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ը պայքարելու է այն ուժերի դեմ, որոնք կեղեքել են երկիրը:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ եթե ՀԱԿ-ը խորհրդարանում ունենա 80-90 տեղ, ապա իշխանության կգան ՀԱԿ ընդերքում գտնվող մարդիկ և կշարունակեն այն գործը, որը չավարտեցին 1990-ականներին»: ՀՀ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012-ի մայիսին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---