Եվրո-2012 ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան խաղը կսպասարկի լեհ Մարցին Բորսկին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրո-2012 ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան խաղը, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին «Ժիլինա» մարզադաշտում, կսպասարկի Լեհաստանից ժամանած մրցավարների բրիգադը: Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարցին Բորսկին:

Հայաստանի հավաքականը Սլովակիա է մեկնել Անդորրայից, որտեղ սեպտեմբերի 2-ին 3:0 հաշվով հաղթեց այդ երկրի ընտրանուն: «Ժիլինայում» հայ ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել, իսկ սեպտեմբերի 5-ին հավաքականը կմարզվի դաշտում:

Սլովակիա-Հայաստան խաղը կանցնի Երևանի ժամանակով 23:15-ին: Հայաստանի հավաքականը Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում 4-րդ տեղում է 11 միավորով: Սլովակիան իր հաշվին ունի 14 միավոր և գրավում է 3-րդ տեղը: Երևանում թիմերի առաջին խաղում հաղթեցին Վարդան Մինասյանի սաները 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---