Արևելյան գործընկերության գագաթաժողովը կոչված է դառնալու ԵՄ-ին ինտեգրվելու տեմպերի աճի խթան

Արևելյան գործընկերության գագաթաժողովը կոչված է դառնալու ԵՄ-ին ինտեգրվելու տեմպերի աճի խթան

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» անդամ երկրների և ԵՄ երկրների կառավարությունների գագաթաժողովը կկայանա սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում, հաղորդում է ԵՄ մամլո ծառայությունը: Գագաթաժողովի գլխավոր նպատակն այսօրվա դրությամբ արձանագրված ձեռքբերումները գնահատելն է և արևելյան գործընկերների առջև ԵՄ պարտավորություններն ընդլայնելը: Գագաթաժողովը պետք է խթան դառնա ԵՄ-ին ինտեգրվելու տեմպերի ավելացման համար: Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվելու է ոչ պաշտոնական ընթրիք, երկու լիագումար նիստ, ինչպես նաև ստորագրվելու է հռչակագիր: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է ԵՄ կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերությանը» մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---