Աշոտ Մանուչարյանը արտահերթ ընտրությունների անցկացում է կանխատեսում արդեն այս աշնանը

Աշոտ Մանուչարյանը  արտահերթ ընտրությունների անցկացում է կանխատեսում արդեն այս աշնանը

PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են կայանալ աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին նախագահ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, արտահերթ ընտրություններին կարող է հանգեցնել հնարավոր ժողովրդական ապստամբությունը: Ընդ որում, նա նկատել է, որ եթե որևէ կոնկրետ քաղաքական ուժ չուղղորդի ժողովրդին, ապա հայ ժողովուրդը կուղղորդի քաղաքական ուժերին, ինչը, նրա կարծիքով, առանձնապես չի համապատասխանում քաղաքական գործիչների շահերին:

Դրա հետ մեկտեղ Մանուչարյանն ընդգծել է, որ այսօր ապստամբությանը պատրաստ է հայ ժողովրդի 99.9%, այդ թվում և օլիգարխները: Նա նկատել է նաև, որ այսօր Հայաստանում չկա արմատական ընդդիմություն: Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է փոփոխությունների աղբյուր լինի, ինչն այսօրվա դրությամբ երկրում չկա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---