Արայիկ Բաղդադյանը հրապարակել է ազատ ոճի ըմբիշների անունները, որոնք Ստամբուլում կմասնակցեն ԱԱ-ին

Արայիկ Բաղդադյանը հրապարակել է ազատ ոճի ըմբիշների անունները, որոնք Ստամբուլում կմասնակցեն ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ստամբուլ կմեկնեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Աշոտ Տերտերյանը (60կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/կ), Մուսա Մուրտազալիևը (74կգ ք/կ), Հաջիմուրդ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ), Հարություն Ենոքյանը (96կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ):

Առաջնությունը կանցնի սեպտեմբերի 12-18-ը և վարկանիշային կլինի: Կխաղարկվեն Լոնդոնի 2012թ. Օլիմպիադայի ուղեգրերը: Աշխարհի առաջնությունում 1-5 տեղեր գրաված մարզիկները 2012թ. Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան:

Վերջին նախապատրաստական փուլը հայ ըմբիշները կանցկացնեն Երևանում սեպտեմբերի 5-15, այնուհետև կմեկնեն Ստամբուլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---