5 սեպտեմբերի 2011 - 18:09 AMT
Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է

2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով Յունիբանկ ՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 32.9 մլրդ և 47.4 մլրդ դրամ: Յունիբանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18%-ով: Յունիբանկն առաջատարի դիրքում է նաև ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների ծավալով` 83,2%. Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը 2011թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 51.5 մլրդ:

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ինչպեսստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնք ապահովության ևեկամտաբերության գրավիչ համադրության շնորհիվ հնարավորություն են ընձեռում ավանդատուներին ընտրելու միջոցների խնայողության և բազմապատկման արդյունավետ տարբերակ: Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1%տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի: