5 սեպտեմբերի 2011 - 18:20 AMT
Երևանի մի շարք շրջաններ մեկուկես օր կմնան առանց ջրի

«ԵրևանՋուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Ապարան-Երևան ջրատարի վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավիթաշենի վարչական շրջանի ջրամատակարարումը: Բացի այդ կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Ֆուչիկ, Մարգարյան (ներառյալնրբանցքները) փողոցների, Հանրապետական հիվանդանոցի, 15, 16, Գ1, Գ3, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և հարակից տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մերձավան գյուղի և զին.մասերի, Սպանդարյան կայարան, Հաղթանակ գյուղի 6-10 փողոցների, ինչպես նաև Կոտայքի մարզի Պռոշյան, Քասախ, Նոր Երզնկա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: