ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպան. Բոլորը գիտեն, որ Վրաստանում հայկական եկեղեցիներն իսկապես հայկական են

ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպան. Բոլորը գիտեն, որ Վրաստանում հայկական եկեղեցիներն իսկապես հայկական են

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է 2010թ. փետրվարի 26-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի` ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված հեռագիրը Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեի հետ հանդիպման մասին:

Իր հաշվետվության մեջ Յովանովիչը մեջբերում է Տաբատաձեի հայտարարությունը Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերաբերյալ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև հակամարտության առնչությամբ:

«Բոլորը գիտեն, որ Վրաստանում գտնվող այդ եկեղեցիները հայկական են,- հանդիպմանը հայտնել է դեսպանը:- Մենք միայն ձգտում ենք ստանալ մեր եկեղեցիները, որոնք գտնվում են հյուսիսում, և որոնք ՀԱԵ-ն չի օգտագործում»:

Դեսպանի խոսքով, Հայաստանի հյուսիսում վրացիներ չեն բնակվում, և, հետևաբար, այդ եկեղեցիները չեն գործում: «Չի բացառվում, որ ապագայում Վրաց Ուղղափառ եկեղեցին կարող է վանքեր ստեղծել այդ եկեղեցիների տարածքում»,- ընդգծել է դեսպանը:

Ավելի վաղ վրացի պատմաբանները հայտարարել էին, որ Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---