5 սեպտեմբերի 2011 - 19:14 AMT
Վախճանվել է Կամո Ուդումյանը

Մոսկվայում, Սեպտեմբերի 2-ին, կյանքի 84 -րդ տարում իր մահկանացուն կնքեց Հայաստանի մշակույթի, կրթության ու գիտության, պետական ու հասարակական նշանավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր Կամո Ուդումյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ուդումյանը 1967-1972 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թթ.` արտաքին գործերի նախարար, 1975-1979 թթ.` ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թթ` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: