Լեհաստանն առաջարկում է վերացնել արտոնագրի ռեժիմը «Արևելյան գործընկերության» երկրների հետ

Լեհաստանն առաջարկում է վերացնել արտոնագրի ռեժիմը «Արևելյան գործընկերության» երկրների հետ

PanARMENIAN.Net - Լեհական Սոպոտ քաղաքում կայացած Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում քննարկվել են «Արևելյան գործընկերության» երկրներին միության մեջ ընդգրկելու հեռանկարները: Ինչպես հաղորդում է ՊԱՊ լրատվական գործակալությունը, այդ հարցը քննարկման հիմնական թեման կդառնա Եվրամիություն - «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովում, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Վարշավայում: Գագաթաժողովում, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարները, կընդունվի ամփոփիչ Հռչակագիր:

Ներկայումս ԵՄ-ում նախագահող Լեհաստանը ԱԳ նախարարների նիստում հանդես է եկել «Արևելյան գործընկերության» երկրների համար լիարժեք տնտեսական ինտեգրացիայի մասին նախաձեռնությամբ:

Միաժամանակ ծրագրի մեջ ընդգրկված վեց երկրների առնչությամբ արտոնագրի ռեժիմի պարզեցման փոխարեն Լեհաստանը դրա լիարժեք վերացման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերությանը» մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---