Ադրբեջանի հերթական հիստերիան. Այս անգամ նրանց չի գոհացրել «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ը հերթական անգամ հետաքննում է Արցախի Հանրապետության մասին տեսանյութի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին 1news.az-ին է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Այս անգամը խոսքը վերաբերում է «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութին և Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը համապատասխան հանձնարարականներ կտա Մոսկվայում դեսպանությանը` սույն տեսանյութը հետաքննելու համար:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին ռուսական «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված տեսանյութ էր տեղակայվել:

Ադրբեջանական կողմն ամենից շատ անհանգստանում է, երբ արտասահմանյան ԶԼՄ-ները պարզապես արձանագրում են փաստը` Արցախի Հանրապետությունը 20-ամյա պատմությամբ կայացած պետություն է: Սա առաջին դեպքը չէ, վերջին շաբաթվա ընթացքում նման մի պատմություն էր տեղի ունեցել կապված ԼՂՀ մասին «Նեզավիսիմայա գազետա»-յի հոդվածի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---