Ինչո՞ւ են ոստիկաններն այցելում բնակարաններ ու գրանցում չափահաս տղամարդկանց տվյալները

Ինչո՞ւ են ոստիկաններն այցելում բնակարաններ ու գրանցում չափահաս տղամարդկանց տվյալները

PanARMENIAN.Net - Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում ոստիկանները կատարում են համատարած շրջայցեր, գրանցում են տղամարդկանց անձնագրային տվյալներն ու հեռախոսահամարները։ Ընդ որում, ոստիկանները տալիս են կցկտուր բացատրություններ՝ աշխատանքն է պահանջում, գողություններն են շատացել, համաներման հետևանք է...

Ի՞նչ է կատարվում իրականում, ի՞նչ են նշանակում այս հանկարծակի այցերը, արդյո՞ք երկրում նախապատերազմական կամ էլ արտակարգ իրավիճա՞կ է։ Այս հարցերի պատասխանները PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեցել է ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման 15 կետի համաձայն տեղամասային տեսուչները պարտավոր են անցկացնել ստուգայցեր ու իրականացնել անձնագրային հսկողություն։ Նշվում է, որ հսկողությունը պետք է իրականացվի նաև տվյալ տեղամասում բնակվող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»,- ասացին ոստիկանությունից՝ վստահեցնելով, որ անհանգստանալ պետք չէ և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---