Ազատ Հովհաննիսյանը հավատում էր, որ Սերգեյ Պասիմովի հետ մենամարտը վաղաժամ կավարտի

Ազատ Հովհաննիսյանը հավատում էր, որ Սերգեյ Պասիմովի հետ մենամարտը վաղաժամ կավարտի

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ակնկալում էր երևանյան մենամարտը վաղաժամ ավարտել: «Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին, Ծաղկաձորում ու Երևանում ես և Գաբրիել Տոլմաջյանը մարզվում էինք Վիկ Դարչինյանի հետ և լիովին պատրաստ էինք հանդիպմանը»,- ասել է Հովհաննիսյանը, որը սեպտեմբերի 3-ին պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց Սերգեյ Պասիմովին (Էստոնիա):

Իր առաջին մենամարտում բռնցքամարտիկը 40-36, 40-36, 38-37 հաշվով զիջել էր Խուան Ռեյեսին (ԱՄՆ): Նրա խոսքով, Պասիմովը շատ ավելի թույլ էր ամերիկացուց: «Ռեյեսի հետ ես առաջին մենամարտն եմ անցկացրել, և ինձ համար շատ ավելի բարդ էր, մրցակիցը ուժեղ էր, և ես հուզված էի: Այստեղ ինձ սատարում էին երկրպագուները, և սեփական հարկի տակ միշտ պատասխանատվությամբ ես մոտենում մենամարտին»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

15 օր անց Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ, որտեղ մարզվում է և իր հաջորդ մենամարտը կանցկացնի մոտ երկու ամիս անց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---