ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Նախագահականից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը բարերարին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` բարձր գնահատելով նրա ավանդը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Այնուհետև երկրի ղեկավարը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք: