Նոյեմբերյանի քաղաքապետի որդին բռնաբարությա՞ն է մասնակցել

PanARMENIAN.Net - «Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի մերձակայքում «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում, հանդամասում բռնաբարվել է 17 տարեկան մի աղջիկ: Թերթի աղբյուրի համաձայն, հարուցված քրեական գործով հարցաքննվել են Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Սամվել Անանյանը և Սերգեյ Ամիրաղյանը, ինչպես նաև 16-ամյա Նարեկ Հակոբյանը: Ըստ քաղաքի բնակիչների, Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ և ոստիկանության մայոր է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---