ԱՄՆ-ն պատվիրակություն կգործուղի Մերձավոր Արևելք` Պաղեստինի ճանաչումը կանխելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի վարչության ղեկավար Դենիս Ռոսսը և Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացում ամերիկյան վարչակազմի հատուկ բանագնաց Դևիդ Հիլը երեքշաբթի օրն այցելելու են Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես Պաղեստին, հաղորդում են պաղեստինյան ԶԼՄ-ները:

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան անձինք փորձում են կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, Օբամայի բանագնացները Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն ձևակերպման ձեռքբերումը, որը թույլ է տալիս վերսկսել ուղղակի պաղեստինաիսրայելական բանակցությունները: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---