Դևիդ Քեմերոն. Անկախ հանձնաժողովը կստուգի ՄԻ-6-ի և Լիբիայի հատուկ ծառայությունների համագործակցության փաստը

Դևիդ Քեմերոն. Անկախ հանձնաժողովը կստուգի ՄԻ-6-ի և Լիբիայի հատուկ ծառայությունների համագործակցության փաստը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հատարարել է, որ հարկավոր է անկախ հետաքննություն վարել, պարզելու համար, թե արդյոք իսկապես ՄԻ-6-ը մարդկանց հանձնել է Լիբիայի հատուկ ծառայություններին, գրում է «Գազետա.ռու-ն»: «Մենք դիմել ենք թոշակի դուրս եկած դատավոր սըր Պիտեր Գիբսոնին՝ խնդրելով քննել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ձերբակալման ու նրանց հետ վարվելու փաստերը: Ես ցանկանում եմ ոչ միայն մաքրել Մեծ Բրիտանիայի հեղինակությունը, այլ նաև պարզաբանել մեղադրանքների հետ կապված հարցերը»,-ասել է Քեմերոնը: Անկախ հանձնաժողովը Պիտեր Գիբսոնի ղեկավարությամբ ստեղծվել է 2010թ. հուլիսին, անկախ հետաքննության օգտին է արտահայտվել նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Տրիպոլիի լքված շենքերից մեկում ԿՀՎ, ՄԻ-6-ի ու Լիբիայի Արտաքին անվտանգության վարչության նամակագրությունը: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Աբդուլհակիմ Բելհաջը, որն այժմ գլխավորում է ընդդիմության ուժերը Տրիպոլիում, 2004թ. ձերբակալվել է Բանգկոկի օդանավակայանում ԱՄՆ հատուկ ծառայությունների իրազեկման շնորհիվ և առանց որևէ ձևականության ուղարկվել է Լիբիա, որտեղ ենթարկվել է խոշտանգումների:

«Դրա համար հարկավոր է ներողություն խնդրել»,-ասել է Բելհաջը:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՄԻ-6-ը, ԿՀՎ-ն և Գերմանիայի հատուկ ծառայությունները կապված էին Քադդաֆիի ռեժիմի հետ: Լիբիայի ԱԳ նախկին նախարարը հայտարարել է, որ ՄԻ-6-ը համագործակցել է Քադդաֆիի հետ կես տարի առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---