Իրանում փակվել են Մահմուդ Ահմադինեժադին քննադատող թերթերը

Իրանում փակվել են Մահմուդ Ահմադինեժադին քննադատող թերթերը

PanARMENIAN.Net - Իրանում ժամանակավորապես փակվել են երկու հրատարակություններ, գրում են ԶԼՄ-ները: Արգելվել է նաև «Շահրվանդ-է-Էմրուզ» շաբաթաթերթը «մամուլի մասին օրենքը խախտելու համար»:

Իշխանությունները նաև կարգադրել են փակել «Ռուզեգար» օրաթերթը «քարոզչական նյութերի» հրապարակման համար:

«Երկու հրատարակություններն էլ նախկինում ճնշման են ենթարկվել իշխանությունների կողմից: Ներկա ժամանակավոր արգելքը դիտորդները կապում են 2012-ին մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Վերջին ժամանակներն այդ թերթերում հայտնվել են հոդվածներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գործունեության բացասական գնահատականներով»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---