Վարդան Մինասյան. Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու

Վարդան Մինասյան. Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Ժիլինա» մարզադաշտում մարզում է անցկացրել Եվրո-2012 ընտրական փուլի Սլովակիայի հետ խաղից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի ժամանակով 23:15-ին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ խաղը բարդ կլինի, քանի որ արտագնա խաղ է: «Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու: Մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն, քանի որ խաղալու ենք հակառակորդի դաշտում: Խաղի ռազմավարությունը նույնպես կտարբերվի մեր առաջին հանդիպումից, սակայն կան սկզբունքներ, որոնց մենք հավատարիմ կմնանք»,-Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային 3:1 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը, սլովակների կազմում աչքի ընկավ Վլադիմիր Վայսը:

Մինասյանը նել է, որ Սլովակիայի հավաքականը շատ կազմակերպված է և տակտիկապես պատրաստված:

B խմբում Հայաստանի հավաքականը 11 միավորով 4-րդ տեղում է, իսկ Սլովակիան 14 միավորով երրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---