Մինչև սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են օգտվել «SMS ամառ» ակցիայից

Մինչև սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են օգտվել «SMS ամառ» ակցիայից

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են ընկերության բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS ամառ» ակցիայի երկարաձգման մասին:

Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը բաժանորդները, ակտիվացնելով «SMS ամառ» ծառայությունը, կարող են յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:

«Ծառայությունը մեծ համբավ է վայելում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք երկարաձգել «SMS ամառ» ակցիան և նվիրել մեր բաժանորդներին առավելագույն հաճելի շփում և ամառային տրամադրություն», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: «SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով:

Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-րորդից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ “Շարժական ինտերնետ” սակագնային փաթեթների բաժանորդների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---