Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին`ժամը 00.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 36 տան բնակիչ,1977թվականին ծնված Սամվել Ավոյանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---