Ucom-ի և Netsys-ի միավորումը կբերի ինտերնետ կապի արագության բարձրացմանը և գների նվազմանը

Ucom-ի և Netsys-ի միավորումը կբերի ինտերնետ կապի արագության բարձրացմանը և գների նվազմանը

PanARMENIAN.Net - Այսօր Ucom և Netsys ընկերությունները միասնական ասուլիսում հայտնեցին միավորման մասին։ Ընկերությունների միավորման նպատակն է համադրելով տեխնիկական հնարավորությունները՝ զարգացնել ծառայությունների որակը, հզորությունը և հնարավորությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։ Նրա խոսքով Netsys-ը հանդես կգա Ucom բրենդի ներքո։

Ինչպես նշեց Netsys ընկերութան տնօրեն Գևորգ Գևորգյանը Netsys-ը մատուցում է հոսթինգ ծառայություն և օգտագործելով Ucom-ի ստեղծած սերվերային բազան՝ կզարգացն հոսթինգ ծառայությունը Հայաստանում։

«Ամերիկյան հոսթինգ ծառայությունները պարզապես ունեն տեխնիկական ավելի ծավալուն լուծումներ։ Սակայն եթե փորձեք բացել արտասահմանյան հոսթինգ ունեցող կայքեր, կզգաք, որ ավելի դանդաղ են աշխատում, քան այն կայքերը, որոնց հոսթինգը Հայաստանում է»,-նշեց Գևորգ Գևորգյանը։

Ըստ երկու ընկերությունների տնօրենների Ucom-ի և Netsys-ի միավորումը կլուծի մի շարք խնդիրներ, ինչպես ինտերնետ կապի արագացում, ինֆորմացիայի արագ ստացում և փոխանցում։ Հայկ Եսայանի խոսքով՝ Ucom-ը կկարողանա Netsys-ի WiMAX կապի շնորհիվ ապահովել երկրորդային գիծ։

«Միացնելով և օպտիմալացնելով մեր ցանցերը՝ իհարկե կբարձրացնենք արագությունները մինչև մեկուկես անգամ և հետևաբար գների նվազում կլինի։ Մենք ավելացնելու ենք նաև մեր ալիքների քանակը. ունենալու են HD ալիքներ։ Մեր միավորումը ավելի շատ տեխնոլոգիաների համադրումն է»,- ավելացրեց Հայկ Եսայանը։

Գևորգ Գևորգյանը նշեց, որ Netsys-ի միավորումը Ucom-ին, չի նշանակում՝ Netsys-ն ավարտել է իր առաքելությունը։ «Զարգացման հեռանկարներ միայն դիտվում են տելեկոմ ընկերությունների հետ համագործակցությամբ։ Սա միջազգային փորձն է ցույց տալիս։ Netsys-ը շարունակելու է աշխատել, պարզապես Ucom-ի կազմում»,- ասաց նա։

Ucom ընկերությունը մատուցում է Երևանում հեռահաղորդակցության ծառայություններ և ունի մայրաքաղաքում 95 % ցանցի ծածկույթ։ Ucom ընկերությունն ունի 10 000 ոչ կորպորատիվ և 1200 կորպորատիվ բաժանորդ։

Netsys ընկերությունը առաջարկում է ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանի տարածքում։ Հայկական շուկայում գործում է 11 տարի։ Netsys ընկերությունն ունի մինչև 3000 կորպորատիվ բաժանորդ բոլոր ծառայությունների գծով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---