Չեխիայի երիտասարդական հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ տրամադրված է միայն հաղթանակի

Չեխիայի երիտասարդական հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ տրամադրված է միայն հաղթանակի

PanARMENIAN.Net - Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլը 2013-ի ԵԱ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք մտածում են միայն հաղթանակի մասին:

«Մենք խաղում ենք սեփական հարկի տակ, բոլոր խաղացողները ֆիզիկապես լավ պատրաստված են, և հաղթանակը մերն է լինելու: Հայաստանի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քան Անդորրայի»,- Դովալիլի խոսքերը հաղորդում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

3-րդ խմբում Չեխիան 8:0 հաշվով պարտության է մատնել Անդորրային, Հայաստանը սեպտեմբերի 3-ին հաղթել է Անդորրային 1:0 հաշվով:

«Ստոնկի» մրազադաշտում Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների խաղին հետևելու են շուրջ 4000 երկրպագուներ: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

ԵԱ-2013-ի 3-րդ խմբում 6 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը, Չեխիան 3 միավորով 2-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---