Երևանում կանցկացվի «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտաժողովը

Երևանում կանցկացվի «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող` «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա գիտաժողով: Նախարարությունից տեղեկացնում են, որ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:

«Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտակոնֆերանսին հրավիրված բրազիլահայ գիտնականներ Սոսի Ամիրալյանը և Ջեյմս Օնիկ Թամջյանը իրենց զեկույցներում կներկայացնեն Բրազիլիայի հայ համայնքի պատմությունը` ձևավորման ժամանակաշջանից մինչև օրս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---