«Խոսքի իրավունք»-ը հորդորում է աջակցել բանակում խելագարության հասած երիտասարդի հարազատներին

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը հորդորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, օգնություն ցուցաբերել Նորքի հոգեբուժարանում գտնվող զինվորի հարազատներին: Այսօր առավոտյան համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որի հերոսը` նախկին զինվոր, քսանամյա Հովհաննեսը, գտվում է խելագարված վիճակում Նորքի հոգեբուժարանում: Այսպիսի վիճակի նրան հասցրել են բանակում՝ Ասկերանում: «Այս տեսանյութը իսկական շոկ առաջացրեց սոցիալական ցանցերում և գիտակից հասարակության միջավայրում: «Խոսքի իրավունք»-ը դատապարտում է մարդկային անտարբերության և ստորության նման նողկալի դրսևորումները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միավորումը գրում է, որ անկախության 20-ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է՝ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության և ապահովության զգացողությունը. «Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված: Դրանում պետք է օգնեն պետության բոլոր սոցիալական ինստիտուտները, հատկապես` բանակը: Ցավոք, Հայաստանում այդ մոդելը լիովին խեղաթյուրված է»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---