Իսրայելը հերքում է Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները լիովին խզելու մասին լուրերը

Իսրայելը հերքում է Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները լիովին խզելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Իսրայելի ՊՆ-ն հերքել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները լիովին խզելու մասին, հաղորդում է «Հաարեցը»: Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ Ամոս Գիլադի խոսքով, խոսքը չի գնում վաղեմի դաշնակիցների միջև ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին: Ինչպես նշել է Գիլադը, Անկարայում Իսրայելի ռազմական կցորդն իր աշխատանքը չի դադարեցրել: Պաշտպանության նախարարությունում համոզված են, որ, անկախ դեսպանին ետ կանչելու Թուրքիայի որոշումից, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը նախկինի նման անհրաժեշտ է, հաղորդում է Lenta.ru-ն:

Թուրքիան սեպտեմբերի 2-ին որոշում է ընդունել Իսրայելից ետ կանչել իր դեսպանին` դիվանագիտական առաքելության ղեկավարումը թողնելով դեսպանատան առաջին քարտուղարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---