150 մլն դրամ յուրացնելու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 6 սեպտեմբերի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՓԲ ընկերության տնօրենի կողմից վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Վանաձորի «Ավտոգենմաշ» ՓԲ ընկերության տնօրենը, ով հետագայում եղել է նաև նույն ընկերության հավատարմագրային կառավարիչը 2002-2004թթ. ընթացքում խախտելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց լուծարման հանձնաժողովի որոշման, շուկայականից ակնհայտ ցածր գներով օտարել է ընկերությանը պատկանող Վանաձոր քաղաքի ինժեներալաբորատոր մասնաշենքը, հողամասեր, շինություններ, արտադրամասեր, պահեստ, վարչական շենք, կաթսայատուն և կաթսայատան սպասարկման համար նախատեսված օժանդակ շինություններ, ծածկարան, կենցաղսպասարկման համալիրի շենքը: Արդյունքում` վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 150 մլն. դրամ գումար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |